Ծանոթացեք. դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու իմ վրա կազմակերպված հարձակմանը մասնակցած նարկոբարիգին ազատ արձակած դատավորն է՝ Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը:

Ծանոթացեք. դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու իմ վրա կազմակերպված հարձակմանը մասնակցած նարկոբարիգին ազատ արձակած դատավորն է՝ Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը: Երկու փաստ՝ 1995թ. ավարտել է գոյություն չունեցող Մյուդ կոոպերատիվ իրավաբանական ինստիտուտը, դիպլոմը «օրինականացրել» է 2005թ. և դատավոր է նշանակվել 2013թ.Սերժ Սարգսյանի ձեռքով ու կարիերան վերընթաց գնացել է: Մնացածը վայելեք.

Ծնվել է 1973 թվականին Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում:

1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը:

2005 թվականին հանձնել է պետական քննություններ և ստացել պետական նմուշի դիպլոմ:

03.07.1995-26.02.1996թթ. աշխատել է որպես Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային խորհտնտեսության իրավաբան:

13.01.1997-07.01.1999թթ. աշխատել է որպես դատական կատարածու սկզբում Սպանդարյանի շրջանի ժողդատարանում, այնուհետև Շահումյանի շրջանի ժողդատարանում:

08.01.1999-10.02.1999թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարող:

 

 

25.01.1999-14.02.2007թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2007 թվականից աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

 

 

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Ստյոպա Սաֆարյան

Like this post? Please share to your friends: