Լավ, մենք ձեր ձեռքը հո կրակը չենք ընկնել․ ո՞ր մեկի դեմ պայքարենք․ շուստրիները ճխտվեցին նորերի շարքերը, նորերն էլ նախորդներից դաս չքաղած` գրկաբաց ընդունեցին

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ, մենք ձեր ձեռքը հո կրակը չենք ընկնել։ Որ մեկի դեմ պայքարենք։


Շուստրիները ճխտվեցին նորերի շարքերը, նորերն էլ նախորդներից դաս չքաղած` գրկաբաց ընդունեցին, անցած- գնացած տարիները մոռանալով։

Ու չկա մեկը որ դարդին դարման անի` դարմանի ջրերը զուլալ են ներկայացնում.. ցամաքել ո’չ։ Միշտ արժանի են` ԳՆՀԱՏԱԿԱՆի։ ճ

Շիրինյան Արան գոհ է Մարգարիտայից` փեշքեշ։ Թե ասա էդ էր, էդ էր` Ջաղինյանին հանելը որս էր։

Դուետը լավ էլ գլուխ էր հանում։ Շիրինյան Արային էլ ոնց գիտեինք, գիտեինք, ասա, ինչու ընտրեցիք գցեցիք մեր ջանը, որ հիմա շշմել ենք Շիրինյանի օլոր-մոլոր գովասանքներից` առ Մարգարիտան։

ՍԴ նախագահից գոհ է նախկին հանցագործ զանգվածը, նորերն էլ` նստոցի-պպզոցի են խաղում։

Սերժիկը` երջանիկ է, որովհետեւ երջանիկ չէ ժողովուրդը, դրա համար էլ ինքը ազատ շրջում է։

Մանուկյան Վազգենին վարչապետը բերեց ու հիմա մենք դեմ ենք Մանուկյան Վազգենին, բայց ստացվում է տարին դեռ չի բոլորել ու չի կարող աթոռից զրկվել։

Հա, էն Վերմիշյանի հաշվով էլ խլությունը լավագույն դեղահաբն էր, որ կուլ տվեցին։

Ուժայինների մասին էլ չասեմ։ Գլխավոր դատախազ ունենք, որ գոհ է եւ նախկինները եւ ներկաների շահավետ խմբակները, քանի դեռ սեւ գործը չի հասել իրենց դռանը։

Լավ մնացեք, ամեն ինչ լավ է լինելու։

Շներին վրա տվեք սրա-նրա վրա, որ մեղքը գցեք ոչ թե տերերի, այլ սոված շների..

Միեւնույն է հայելու մեջ, ոչ ոք չի տեսնում` սեւ է, թե սպիտակ։

(Հարցական նշանները բացակայում են, որովհետեւ ոչ թե նշանի հետ չունեմ, այլ` հարցեր)»։

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: