«Ինքնազոհությունդ թող քեզ մնա, ընդամենը ժողովրդին վերադարձրու թալանածդ»․ Իրավապաշտպանի արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարությանը

ԶՈՀԱԲԵՐՎՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆԱՐԱՏ

Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն- ասել է Սերժ Սարգսյանը:

Չգիտես լաս թե խնդաս սրանց վրա:

Սերժիկ Սարգսյան, եթե այդքան ուզում ես, որ ժողովուրդը երջանիկ լինի, պետք չէ ինքնազոհության գնալ, քանի որ զոհը պետք է անարատ լինի, որ Աստված այն ընդունի, իսկ դու հեռու ես անարատ լինելուց:

Այնպես որ ինքնազոհությունդ չի ընդունվի:

Այնպես որ ինքնազոհությունդ թող քեզ մնա, ընդամենը ժողովրդին վերադարձրա թալանածդ:

Փոխհատուցիր զոհերիդ ընտանիքներին, հետ վերադարձրա 800 հեկտարը և ծնկի արի մարտի 1-ի և ապրիլյան քառօրյայի զոհերի հարազատների առջև:

Այդ դեպքում ժողովուրդը չեմ ասի կլինի երջանիկ, բայց կլինի քո մասով բավարարված:

Ֆեյսբուք՝ Արտակ Գալստյան

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: