Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-ին, հուլիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն առանձին վայրերում ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 26-ին, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:

(Visited 999 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: