Ինչպես Ռոբերտի, այնպես էլ Քյարամի, Անդրանիկի ու Արմենակի արածների մասին լսել եմ անմիջապես իրենց զինակից, մարտական ընկերներից հերոսության վայրում…

Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռոբերտ Աբաջյանի մասին այսօր շատ կարդացի…

Բայց ինչպես Ռոբերտի, այնպես էլ Քյարամի , Անդրանիկի ու Արմենակի արածների մասին լսել եմ անմիջապես իրենց զինակից, մարտական ընկերներից հերոսության վայրում…

Այս տղերքի, և մնացած բոլոր հերոսների մասին պատմությունները երբ լսում ես հենց այնտեղ, որտեղ տեղի են ունեցել այդ հերոսական գործողությունները, զգացողություններն ու ապրումները բոլորովին այլ են…

Աչքովդ տեսնում ես թումբը, որի հետևից կրակ են վարել, վայրը, որտեղ նրանց թափված արյունը դեռ չի չորացել…

Չէ, առաջին հերթին փորձում ես չխելագարվել, քանի որ այդ պահին մտածում ես, որ տղերքը հենց ՔՈ համար են կռիվ տվել, որ ԴՈՒ սերունդ տաս, իսկ իրենք մնան թեկուզ անսերունդ, նույնիսկ լինելով մինուճար արու զավակը…

Վստահեցնում եմ, ես սրտի խորը ցավ եմ ապրել իրենց դիրքերում, չեմ հպարտացել այդ պահին, բայց հպարտացել եմ արդեն թիկունքում:

Հպարտացել եմ ու հպարտությամբ պատմել այն ամենի մասին իմ երեխաներին, որոնք դեռ գրված չեն գրքերում ու ոչ մի տեղ…

Պատմել ու պատգամել, որ մնան պարզապես ՀԱՅ…

Ես չեմ ուզում , որ նորից լինի Արմեն Հովհաննիսյան, Քյարամ Սլոյան, Ադամ Սահակյան, Մհեր Երզնկյան, Անդրանիկ Զոհրաբյան, Արմենակ Ուրֆանյան , Հովսեփ Կիրակոսյան, Բագրատ Ալեքսանյան, Սասուն Մկրտչյան, Ալիկ Առաքելյան…

Որին թվեմ, որին թողեմ… Թող նրանք լինեն, բայց լինեն մեր կողքին, ողջ և առողջ, թող լինեն ապրող հերոսներ…

Ամեն ինչ անենք, որ չլինեն թշնամու գնդակից ընկած հերոսներ, այլ պարզապես մեր կողքին ապրող հերոսներ… Հավերժ փառք ձեզ, տղերք :

Այսօր վստահ բարի գիշեր ենք մաղթում, քանի որ ձեր նման տղերք կան դիրքում կանգնած…»։

(Visited 60 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: