Ինչպես ձմռան համար պահել ելակը․ այս 3 հնարքները ամեն տարի կիրառում եմ

Ամառը թարմ մրգերի, բանջարեղենի ու հատապտուղների սեզոնն է, հիանալի է, երբ հաջողվում է ձմռան համար ևս պաշարներ հավաքել։ Սակայն կարևոր է իմանալ, թե ինչ եղանակով անել դա, որպեսզի պահպանվեն մթերքի որակն ու համային հատկությունները։

Ելակը պահելու լավագույն հնարքները․․․ Արդեն շուրջ մի քանի տարի այդպես եմ անում։

Շաքարավազով ելակ․

  • 1կգ ելակ
  • 200գ շաքարավազ

Սկզբում լավ լվանալ ելակը, առանձնացնել կանաչ հատվածները։ Այժմ ելակի վրա լցնել շաքարավազը, պառնել՝ փորձելով չխախտել հատապտուղների ամբողջականությունը։

Այժմ ելակները լցնել սննդային կոտնեյներիների մեջ և ամուր փակել կափարիչով։ Սառցարանում կարող եք պահել մինչև ձմեռ։

Ելակի խյուս

  • 3-4 ճ․գ․ շաքարավազ
  • 1,5 կգ ելակ

Ելակը բաժանել երկու մասի՝ 1կգ և 500գ։ Կես կիլոգրամը բլենդերի օգնությամբ վերածել խյուսի։ Ավելացնել շաքարավազը, խառնել գդալով, որ շաքարավազը լուծվի։

Կոնտեյներների մեջ լցնել ամբողջական հատիկները և զգուշորեն ավելացնել քաղցր խյուսը։ Փակել կափարիչներով և ուղարկել սառցարանը։

Ցանկության դեպքում ամբողջը կարող եք խյուսի վերածել։

Ամբողջական ելակ

  • ելակ
  • սննդային թաղանթ

Սառցարանի մի դարակը կամ սկուտեղը ծածկել սննդային թաղանթով։ Կարևոր է, որ սառցարանի ներսը լինի անթերի մաքուր ու բացակայեն կողմնակի հոտեր, քանի որ ելակը արագ կկլանի դրանք։ Ելակը մի շերտով դասավորել տոպրակի վրա՝ հատիկները միմյանցից հեռու դնելով։ Պահել սառցարանում 1 ժամ։

Սառած ելակները լցնել տոպրակի մեջ ու նորից ուղարկել սառցարանը։ Այդպես դրանք չեն կպչի, շիլայի չեն վերածվի։ Միայն թե օգտագործելիս մի հանեք ամբողջ տոպրակը․ վերցրեք այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի մնացածը չհալվեն։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 173 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: