Ինչու՞ նրանց ջրերը մեկ առվով չեն հոսել…Յու.Խաչատուրովի որդին փոշմանել և դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է և դիմել է

 

դատարան նույն պահանջով:Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարևան Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը և

դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեև մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան` պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

(Visited 24 times, 24 visits today)
(Visited 331 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: