«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք․․․»․ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ գրառում է կատարել և հայտնել առաջիկա օրերին սպասվող եղանակային փոփոխությունների մասին

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք․․․»․ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ գրառում է կատարել և հայտնել առաջիկա օրերին սպասվող եղանակային փոփոխությունների մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում,  գրել է.

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։

Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»։

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ էր հրապարակել հանրապետության տարբեր վայրերից, մասնավորապես Աշոցքից, Մարալիկից ու  Դիլիջանից, որտեղ տեղացել է առաջին ձյունը։

(Visited 439 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: