«Ժողովուրդ ջա՜ն, մենք ինչի՞ ենք Նիկոլին շատ սիրում…». Հայկ Թորոյան

Ժողովուրդ ջա՜ն, մենք ինչի՞ ենք Նիկոլին շատ սիրում, որովհետև Նիկոլը ազնվության և սիրո գրավական է։

Մարդը ջանք ու եռանդ չի խնայում անհնարինը հնարավոր դարձնելու. Նիկոլին սուտասան ասողներն իրականում իրավիճակին լավ չեն տիրապետում։ Նիկոլին այսօր այնքան խանգարողներ կան, որ Նիկոլը պարզապես ամեն բան չի կարողանում իրագործել.

Նիկոլի թիմը ամբողջությամբ, երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ հաշված մարդիկ են, որ կարողանում են նախկիններից զերծ մնալով արդար աշխատել։ Նիկոլի թիմը հիմնականում մասնատվել է. թիմից ում ոտքը սոթ է տալիս և ընկնում է՝ մնացածը
տրորում և անցնում են, ինքս արդեն Նիկոլին խղճում եմ։

Եթե Նիկոլի թիմը մի փոքր պինդ տղերք ունենար, ապա արդեն վաղուց մի շարք թալանչիներ թալանները հետ վերադարձրած և կալանավորված կլինեին։

Հայաստանում մինչ օրս, որ հյուրանոցն ու ռեստորանը նայում ես՝ ասում են, միշիկիննա կամ քոչարյանիննա կամ սերժիննա, որ բանկը նայում ես՝ քոչարյանի բանկնա, բայց փաստաթղթերով սեփականատերը ինչ -որ Արցախից եսիմ ովա, ու այս ամենը ուզու՞մ ենք, որ մի Նիկոլ կարենա հետ բե՞րի։

Ախր սա հեքիաթա, ու ցավը նա է, որ Նիկոլի թիմը դա չի տեսնում, գլխավոր դատախազը դե հների լավ ախպերնա, Ռազմական Ոստիկանության պետը տեղեկացա, որ ոմն արթուր բաղդասարյան անունով մարդա, ով նախկիների դրածոնա, ինչը լուրջ՝ շատ լուրջ պաշտոնա մի խոսքով. ցնդելու բան ժողովուրդ ջան, էս մեր Վարչապետին իրոք օգնող չկա, իսկ ավելին ասեմ, իմ կարծիքով Վարչապետին ոչ ճիշտ ինֆորմացիաներ են տրամադրում, իսկ ԱԺ-ի իմ քայլի 88-պատգամավորներից մի 10 հոգու հանես տակը բան չի մնա, ոչ ձեներնա հելնում, ոչ էլ գիտենք, թե ինչ են անում։ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը քանի կար լավ ակտիվ եր, հիմա ձենը դուրս չի գալիս, արդեն մտածում եմ, որ Վարչապետը մնացելա մենակ, լավ հիմա էս հներին մաքրելու պրոցեսի համար ինչա՞ պետք. ժամանակը գնումա, հները նույն կերպ իրենց բոլոր աղբյուրներից եկամուտ են ստանում, ոչ մեկի ռեսուրսը չի փակվում ու չի պրծնում։ Ամբողջ Հայաստանի հանքարդյունաբերական հանքերը դեռ նախկինների ձեռքումա, իսկ ամենամեծ ստրատեգիական եկամտի աղբյուրը մինչ օրս մոնոպոլիայի տակա, որը նավթամթերքի շուկանա, ինչի գլխավոր մոնոպոլիստը միշիկնա, ինչքան հասկանում եմ, ռոսնեֆթ արմենիաի ընկերություննա, որ գլխավոր տնօրեն արթուր ալավերդյանի շնորհիվ մոնոպոլիա է արել և ուրիշ մարդ չի կարա անի, էտ ալավերդյան արթուրին ինչի չէն մաքրում։

Լավ հիմա ի՞նչ անենք, որ օգնենք, ախր Վարչապետ ջան, եթե թիմդ քնելա էշի ականջին ու աշխատավարձի չափերից շոկիա ենթարկվել, խնդրում եմ քեզ պարո՜ն Վարչապետ, ևս մեկ անգամ ցրեք Ազգային Ժողովը և նոր պատգամավորների ցուցակներ կազմեք ու նոր ընտրություններ կազմակերպեք, քանի մեր ժողովրդի գերակշիռ մասը Ձեզ թև ու թիկունք է, այլապես էտ պարապ թիմակիցների պատճառով մարդիկ կհիասթափվեն։ Վարչապետ ջան չգիտեմ, բայց այնքան բան ունեմ ասելու, որ ասելու չի, Վարչապետ ջան ուժային կառույցներից էլ չխոսեմ, բայց մի բան մտածի մի հատ թիմդ

պերեզագռուզկա արա, բոլորս քեզ շատ ենք սիրում, և հենց այդ շատ սիրելուց է, որ երբեմն մտածում ենք, մի շարք թերի աշխատանքների մասին չբարձրաձայնենք, որ ռոբահանրապետականները չառիթավորվեն, բայց պարզվում է, որ իրենք ոչ թե առիթավորվում են, այլ նորմալ միլիարդները ոնց ժամանակին աշխատել են, նույն կերպ էլ այսօր են աշխատում, և իրենց պիցցա գզողներին էլ ամսական մի քանի գրոշ շպրտելով ցույց են տալիս, որ իրենք մի քանի հարյուր հոգանոց սրտացավ (մարդ) ունեն…
Մտածեք Պարոն Վարչապետ ջան և պերեզագռուզկա արեք ձեր թիմը, ձրիակերներից, և պարապ աշխատավարձի օրվան սպասողներին հեռացրեք…

Սպասում եմ կտրուկ քայլերի Վարչապետ ջան. հա նաև ասեմ, որ ինչքան էլ ժողովուրդը պահանջում է ՀԴՄ-ները, մի շարք հաստատություներ թքած ունեն ՊԵԿ-ի և ՀՀ-ի պետ բյուջէի վրա և բացարձակ ափաշքյարա չեն տրամադրում ոչ մի ՀԴՄ-ը, մի խոսքով ՀԴՄ-ների մասին հաջորդ դասին, այժմ մտածել է պետք, որ նախկիներից մինչ օրս մնացած մի շարք եկամտաբեր ռեսուրսներ արմատախիլ անեք, այլապես նրանց միլիարդները այդպել էլ չի պակասի։ Ժողովուրդ ջան ամեն գնով ՀԴՄ-ները չմոռանաք։

(Visited 89 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: