Ժողովուրդ էլի խաբնվում եք․․․Ձեր տունը ձեր ձեռքով չքանդեք, հազիվ իշխանության տեր եք դարձել

Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

«Ժողովուրդ էլի խաբնվում եք։

Ձեզ սուտ օրակարգեր են թելադրում հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, ԼԳՏԲ-ական հիմարությունների, կրոնի ու դպրոցի և բազում այլ թեմաներով որպեսզի ձեզ շեղեն իրենցից ու իրենց հասանելիք ահեղ դատաստանից և փրկվեն ձեր զայրույթից։

Մի խաբնվեք, այդքան հեշտ դրանց ցանած կուտը մի կերեք։

Մի ենթարկվեք պիցայակերների, ջահել ու ահել ՀՅԴ-ականների, Երկիր Դամբուլի Զարուհու ու մնացածների սադրանքներին։

Հա, մեկ էլ էն ՀՀԿ-ի մնացուկների բարբաջանքմերին ականջ մի կախեք։

Ձեր ու ձեր ընտրած իշխանության մասին մտածեք ու աշխատեք պահել ձեր իշխանությունը։

Անցյալի նման կուլ չգնաք ու ձեռքներիցդ բաց չթողնեք իշխանությունը։

Իդիոտներ ու Հայրիկ-Մայրիկյաներ հիմա էլ լիքը կան։

Նախկինի նման դրանց հետևներից չգնաք։

Մտքներիդ թե մեկի հետևից գնալ կլինի անպայման երկար մտածեք, խորհրդակցեք նոր ոտավորվեք։

Ամեն ապուշի ասած ամեն ապուշությանը բանի տեղ մի գցեք։

Հիմա ակտիվորեն կսկսեն բանսարկությունները Նիկոլին ու իր համակիրներին ձեր աչքից գցելու համար։ Ինչ ասես կհորինեն, չհավատաք։

Ձեր տունը ձեր ձեռքով չքանդեք, հազիվ իշխանության տեր եք դարձել։

Պահեք մի քանի տարի, որ կարողանաք ոտքի կանգնել, մի քիչ գոնե դրստվել ու հալի գալ տնտեսապես»։

(Visited 213 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: