Թոշակներն էլի են բարձրացվելու… պատգամավորը մանրամասներ է ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են». Բաբկեն Թունյան

«Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները 10%-ով ավելի շատ, քան՝ նախկին տարիներին։
Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5:
Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։
Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»:

(Visited 526 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: