Թթվասերով նուրբ և համեղ թխվածքաբլիթ․․․ պատրաստմանը տրամադրում եմ ընդամենը 10 րոպե

Թխվածքաբլիթի այս բաղադրատոմսը տան տիրուհիների համար իսկական գտածո է։ Թխվածքաբլիթները միշտ հրաշալի են ստացվում, և ամենալավն այն է, որ ընդամենը 10 րոպեում կարող եք պատրաստել խմորը և համեղ ու անուշաբույր քաղցրավենիք ունենալ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ։

Անհրաժեշտ են ամենապարզ ու հասանելի բաղադրիչները, որոնք գրեթե միշտ կան խոհանոցում։ Թխվածքաբլիթները նուրբ են և փխրուն։

Հույս ունենք, որ ձեզ դուր կգա թխվածքը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 100գ կարագ
  • 150գ թթվասեր
  • 250գ ալյուր
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • 50գ շաքարավազ՝ խմորի և ևս 50գ՝ թաթախելու համար
  • վանիլին

Պատրաստման եղանակ․

Կարագը նախապես հանել սառնարանից, ավելացնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը և խառնել՝ հարիչի օգնությամբ, մինչ համասեռ զանգված կստացվի։

Արդյունքում ստացվում է սպիտակ զանգված՝ հաճելի բույրով։

Ալյուրն օգտագործելուց առաջ պարտադիր մաղել, միացնել փխրեցուցիչի հետ և աստիճանաբար ավելացնել հարած բաղադրիչներին։

Սկսել խմոր հունցել։ Այն տացվում է յուղոտ և փափուկ։ Թողնել, որ խմորը տոպրակի տակ հանգստանա 20-30 րոպե։

Դրանից հետո խմորը գրտնակել՝ 1,5սմ հաստությամբ շերտ ստանալով։ Կտրատել՝ ըստ ցանկության։

Խմորի յուրաքանչյուր կտորի մի կողմը թաթախել շաքարավազի մեջ ու դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և մեջն ուղարկել տապակը։ Թխել 20 րոպե։

Ջեռոցից հանել անուշաբույր տաք թխվածքաբլիթները և բոլորին կանչել սեղանի մոտ։

Բարի ախորժակ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: