էս ինչե՜ր ու ինչքան են կորցրել սրանք, որ էսպես «հերարձակ» չոլերն ընկած զառանցում են ու զառանցում

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Բանը… Էն… ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ասում է.

«Նիկոլի մասին կարծիքս գիտեք, երբեք չեմ թաքցրել, բայց մի լավ բան նա, այդուհանդերձ արեց՝ նրա երեւան գալով բացահայտվեցին բոլոր պատեհապաշտները, ստրկամիտները, պաշտոնասերները, օձի պես գալարվողները»։ (Առավոտ)

Նախ՝ ՎօտԸնկայՑ հարգենք Եսայան Մարգարիտի աննախադեպ եւ չլսված-չտեսնված քաջությունը (37 թիվն է՝ ինչպես կասեր «զոհ նախագեն», բայց տեսեք՝ Մարգարիտն ինչեր է ասում)։

ՅոՌկՌորդ. Փաստորեն տիկին ՀՀԿ-ականը մինչեւ հիմա կարծում է, որ իր թանկագին պախանի օրոք «բոլոր պատեհապաշտները, ստրկամիտները, պաշտոնասերները, օձի պես գալարվողները» թալանչի, մարդասպան, բանտերը հարյուրավոր քաղբանտարկյալներ լցրած ՀՀԿ-ականներին ու սրանց պախանին սրտանց եւ անագորույն սիրուց դրդված էին պատեհապաշտում, ստրկամտում, պաշտոնասիրում ու օձի պես գալարվում։

ՅոՌՌորդ. էս ինչե՜ր ու ԻՆՉՔԱ՛Ն են կորցրել սրանք, որ էսպես «հերարձակ» չոլերն ընկած զառանցում են ու զառանցում։
#սատկեսոչդուհաաազոյակոսմոդեմյանսկայա»։

(Visited 132 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: