էլ ինչ պետք է լինի, որ մենք՝ հայերս հասկանանք, որ մեր բարձրագույն արժեքը հայ զինվորն է սահմանին

Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը. տեսանյութը՝ ստորև.

Մերձավոր Արևելքի դեմ կռիվը աշխարհակարգի ինչ նպատակով էլ բացատրվի, հավատացեք, ոչ մի կերպ չի ծածկում քրիստոնեական քաղաքակրթության անվերականգնելի կորուստները։ Ով է հիմա հիշում Իրաքի հայությանը, որ փոշիացավ Ավստրալիայից Նիդեռլանդներ գաղթի ճանապարհին, Սադամ Հուսեյինի գոյություն չունեցող քիմիական զենքը փնտրելիս։ Կամ ում է այսօր մխիթարում սիրիական աղետից փրկված հայկական բեկորները։ Ալեկոծման շեմին են Լիբանանն ու Իրանը․ ի դեպ, միակ երկիրը, որտեղ հայկական քաղաքակրթությունը պետական պաշտպանության տակ է։ Թուրքական կապիտալն անդիմադրելի տեմպերով հիմա էլ նվաճում է վրացական ծովափը։ Բա գիտեք ինչու էր կառուցվում Կարսից Բաքու երկաթգիծը։ Էլ ինչ պետք է լինի, որ հասկանան․ մարդկության ամենաբարձր նշաձողը՝ քրիստոնեական քաղաքակրթությունը դուրս է մղվում Մերձավոր Արևելքից․ էլ ինչ պետք է լինի, որ մենք՝ հայերս, ի տարբերություն քնախտով ապրող եվրոպացու, հասկանանք, որ մեր բարձրագույն արժեքը հայ զինվորն է սահմանին, որ Կոմիտասի ողբերգություն ապրած երկրի պատգամավորի մտքին երբեք չփչի օրենք գրել բանակից փողով ազատվելու մասին․ գոնե հուշեք պատգամավորին, ամեն ծնված երեխայի նպաստը Հայաստանում վեց անգամ բարձրացնելու գեոպոլիտիկ նպատակը․․․

(Visited 124 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: