ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՔԵԶ ԷԻ ՓՆՏՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․ՔԵԶ՝ ԱԶԳԻ ՓՐԿԻՉ․․․

ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՔԵԶ ԷԻ ՓՆՏՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․ՔԵԶ՝ ԱԶԳԻ ՓՐԿԻՉ․․․տարիներ շարունակ պայքարում էի ռեժիմի դեմ և իմ հեղինակած հոդվածներում, որոնցում պահանջում էի Սերժի հրաժարականը, հոդվածներս ավարտում էին այսպես․« Մեր երկրին այնպիսի առաջնորդ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի առաջնորդ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք նրանով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ պետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին չզինի արդի զինատեսակներով»
Աստված իմ աղոթքները լսեց․հիմա,երբ վերջապես ունենք Փաշինյանի նման ազնիվ, նվիրյալ, ժողովրդի դարդ ու ցավերով ապրող առաջնորդ, յուրաքանչյուր գիտակից և հայրենապաշտ հայի պարտքն է լինել մեր վարչապետի թիկունքին, գնահատելով,գիտակցելով,որ Փաշինյանը կամովին իր ուսերին ծա՜նր բեռ է վերցրել․ թալանված երկիրը հզորացնելու, բայց նրա ջանքերը ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանի կերտման ճանապարհին, ովքեր ամեն կերպ աշխատում են խոչընդոտել վարչապետի աշխատանքները, դրանք նախկին ռեժիմներին ծախված պատվեր կատարողներն են, ովքեր «պարտիզանական հարվածներ» են փորձում հասցնել Նոր Հայաստանի իշխանություններին, ժողովրդի ընտրյալին, դրանց ճակատին դաճվեց ազգի դավաճան խարանը․․․Օրհնվեր էն սահաթը,որ Նիկոլն իր քայլն արեց, այլապես, եթե Սերժը մնար վարչապետ, գիտցե՛ք, որ զրկվելու էինք մեր
պետականությունից,,, հենց միայն դրա համար արժե պաշտել Նիկոլին․․․Աստված պահապան մեր Վարչապետին,որի բոլոր ծրագրերը, ջանքերը միտված են կործանվող երկիրը ոտքի հանելուն, որ աշխարհի պետությունները հաշվի նստեն Հայաստանի հետ․ պատահական չէր ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը, քանզի մեր Վարչապետի վարկանիշը շա՜տ բարձր է․գերտերությունների առաջին դեմքերն էլ են գիտակցում, որ աշխարհում միակ առաջնորդն է, որին իր ժողովուրդն այդքան սիրում, վստահում և հարգում է․․․ ոչինչ, որ ազգի ցեցերն ու առնետներն ընդհատակում դավեր են նյութում, նրանք 000,1 տոկոս են կազմում, տեղով կրակ լինեն, Վարչապետին չեն կարող վնասել,,,
ՎԱՐՉԱՊԵՏ ՋԱՆ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԲԵ՛Ք ՉԿՈՏՐՎԵՍ․ ԴՈՒԽՈՎ ՄԻՆՉև ՎԵՐՋ,
ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ,,,
***
Բացվեց վերջապես դուռը փոքր Մհերի,
Անտեղից դուրս եկավ Նիկոլը հզոր,
Որ բյուր չարքերից մեր հողը մաքրի
և արդարութկուն հավերժ հաստատի,
Հիմնի երջանիկ թագավորություն,
Որը վայել է հային զտարյուն,,,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
(Visited 247 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: