Երեք լուր՝ մեկ օրում․ Սա հենց ինքը՝ հեղափոխությունն ա․ հիշում ե՞ք՝ շատերը որ բողոքում էին՝ թե. «Ասենք հելանք փողոց՝ ի՞նչ ա փոխվելու»

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեք լուր՝ մեկ օրում. Հայաստանը ձեռք ա բերում Սու 30 ռազմական ինքնաթիռներ, Գյումրիում 11 բնակարան հանձնվում են միայնակ տատիկ-պապիկներին, մեղադրանք է առաջադրվում ՍԴ «նախագահ» Հրայր Թովմասյանին։

Սրանք ուղղակի լավ լուրեր չեն։

Սա հենց ինքը՝ հեղափոխությունն ա։ Հիշում ե՞ք՝ շատերը որ բողոքում էին՝ թե. «Ասենք հելանք փողոց՝ ի՞նչ ա փոխվելու»։

Փոխվելու էր էն և փոխվեց էն, որ պետությունը զավթված էր հանցագործների կողմից և 20 տարվա ընթացքում մենք Հայաստանի մասին էդպես էլ չլսեցինք այնքան լավ լուր, ինչքան հիմա լսում ենք 20 օրում։

Փոխվել ա էն, որ պետությունը սկսել ա կատարել իր պարտականությունները՝ պաշտպանում ա իր քաղաքացիներին։

Սու 30 ձեռք բերելով իր քաղաքացիներին պաշտապնում ա արտաքին թշնամիներից, նախկին իշխանության կոռուպցիոներներին և հանցագործներին վնասազերծելով՝ պաշտպանում ա ներքին թշնամիներից։

Փոխվել ա էն, որ լուրերում ոչ թե տեսնում ենք ինչ-որ նախարարի կառուցած շքեղ վիլլան, այլ որ 11 տատիկ-պապիկ իրենց դողացող ձեռքերով և երջանիկ դեմքով կտրում են նոր բնակարանի կարմիր լենթը — էդքան տառապանքից հետո գոնե իրենց մնացած կյանքը արժանավայել կապրեն։

Հավանաբար ամեն ինչ կարելի էր ավելի լավ անել, միշտ կարելի է ավելի ու ավելի արդյունավետ կառավարել։

Բայց էսօր ես էսքանով էլ բավարարված եմ ու երջանիկ»։

Like this post? Please share to your friends: