«Երեխաների ուշադրությունը պետք է գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ՝ իրենց կրթությամբ հաջողության հասածները». վարչապետ

«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք կարելի է ունենալ միայն կրթության միջոցով. չպետք է հոգնենք այս ուղերձը տալով»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախևառաջ պետք է երեխաների վերաբերմունքը փոխվի կրթության նկատմամբ. «Երեխաների ուշադրությունը պետք է գրավեն, կներեք բառի համար, ոչ թե քուչեքում պպզածները, այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ ՀՀ-ում ու աշխարհում հաջողության հասած մեր հայրենակիցները: Սա, այո՛, նաև աղքատության հաղթահարման ռազմավարական կարևոր բաղադրիչներից է»:

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: