Երբ օտարերկրացուն հարցնում են՝ Վրաստանն ինչ պետություն է, ասում են.Վրաստանը մի պետություն է, որը Հայատանից աղքատ է. Սահակաշվիլի

На изображении может находиться: текст

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը 2019-ին ՀՆԱ աճով առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։

Սաակաշվիլին մասնավորապես ասել է.«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։ Նման բան երբեք տեղի չի ունեցել և՛ իմ պաշտոնավարման, և՛ նույնիսկ Շևարդնաձեի պաշտոնավարման ժամանակ: Նման բան տեղի չի ունեցել ՀՀ մեծ տիրակալից’ Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին։ Սակայն նախկինում նման հնարք կիրառեց Բիձինա Իվանիշվիլին։

Եկեք խոսենք Շևարդնաձեի նախագահության ավարտի ցուցանիշների մասին։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 1000 դոլար, սակայն այդ ցուցանիշն իմ կառավարման տարիներին քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Եթե 2012-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակի երկիր։ Եվ մեր ընտանիքները ստիպված չէին լինի լքել երկիրը և գնալ աշխատանք փնտրելու։ Ինձնից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իմ կառավարման տարիներին»։

 

 

 

Այնուհետև Սաակաշվիլին խոսել է Բիձինա Իվանիշվիլիի ու նրա քաղաքական թիմի մասին։ Նա նշել է,որ այժմ, երբ հարցնում են, թե Վրաստանն ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր, և պետք է համեմատել, թե ի՞նչ անուն ուներ երկիրը 2012 թվականին:

Ըստ Սաակաշվիլիի՝ Իվանիշվիլին այնպես է արել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձել է ավելի խղճուկ, քան հարևան երկիրը: «Նրանք, ովքեր ուզում են ցեխի ու աղքատության մեջ ապրել, թաթախված են Իվանիշվիլիի հետ։ Սա պետք է շուտ ավարտվի, Վրաստանն առաջ պետք է գնա և զարգանա, և դա հաստատ տեղի կունենա»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը և օգտագործել #Վրաստանը պետք է բարգավաճի հեշթեգը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, 2020 թվականին կանցնի նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր. «Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային»,- ասել է նախարարը:

(Visited 113 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: