Սխտորի պճեղները երբեմն չորանում են կեղևի մեջ, ու չենք էլ հասցնում հետևել, թե երբ եղավ դա: Կեղևը պահպանում է ձևը, իսկ հենց սխտորը ծլում, չորանում: Ես այդ պճեղները հավաքում եմ ու երբեք չեմ գցում աղբը: Կտրում եմ սևացած հատվածները, եթե կան այդպիսիք, չորացնում արևի տակ կամ մարտկոցների վրա, լցնում սրճաղացի կամ էլ բլենդերի մեջ: Ստացվում է բնական մթերք, առանց քիմիական հավելումների: Եթե այն պահեք ամուր փակած բանկայի մեջ, այն կարող է պահպանվել շատ երկար ժամանակ:
Իմ պահարանում միշտ մեծ քանակությամբ այսպիսի սխտոր է լինում, ու չեմ վազում խանութ, եթե անհրաժեշտ պահին հայտնաբերում եմ, որ սովորական սխտորը վերջացել է:
Վերամշակում եմ նաև այն սխտորը, որը սկսել է փչանալ: Եթե ծլել է կամ սկսել նեխել, կտրում եմ կասկածելի հատվածները, հենց պճեղները բարակ կտրատում եմ ու չորացնում՝ պահելով չոր տեղում: Սա էլ կամ աղում եմ, կամ կտոր-կտոր լցնում հերմետիկ փակվող բանկայի մեջ:
Երբեմն անուշաբույր խառնուրդներ եմ պատրաստում: Սխտոր, չորացրած կանաչիներ, հատիկավոր պղպեղ ու դափնետերև եմ լցնում բանկայի մեջ, ավելացնում ձեթ: Մի քանի օրից ստանում եմ անուշ բույրով ձեթ, որը ավելացնում եմ և աղցաններին, և դրանով կարտոֆիլ եմ տապակում:
Եթե չորացրած ու աղացած սխտորի պճեղները պահեք սառցարանում, դրանք մի քանի տարի չեն փչանա:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը