Եվ այս մարդիկ դասադուլ են անում՝ ի պաշտպանություն հայոց լեզվի և հայոց պատմության․ ողբերգության չափ տխուր է

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չալարեցի:
Որոշեցի ստուգել հայոց լեզվով և հայ գրականությունով «մտահոգ» բանասիրության ֆակուլտետի ուսանողների այս տարվա ընդունելության արդյունքները:

Խղճուկ,շատ խղճուկ պատկեր,որը կարծում եմ նույնը կլինի նախորդ տարիների համար:

Վճարովի ուսուցմամբ 79 ուսանողներից 28-ը ստացել են 8-ից 12 միավոր, տասը հոգի՝ 8 միավոր:

Քսանհինգ հոգի ստացել են 13-ից 15 միավոր և միայն քսանվեցն են ստացել համեմատաբար բարձր միավորներ:

Նույն պատկերն է հայ գրականությունից:

Պատմության ֆակուլտետ վճարովի ընդունված հիսունվեց հոգուց 43-ը հայոց պատմությունից ստացել են 8-ից 12 միավոր,որից 12-ը՝ մի կերպ են հաղթահարել անցողիկ շեմը:

Եվ այս մարդիկ դասադուլ են անում՝ ի պաշտպանություն հայոց լեզվի և հայոց պատմության:

Ողբերգության չափ տխուր է»:

(Visited 207 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: