Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը քայլ առ քայլ լուծելու է տասնամյակներով քաղաքի առաջ ծառացած և խորացած խնդիրները։ Մենք քեզ հետ ենք և վստահում ենք քեզ, շարունակիր սկսածդ աշխատանքը։

Վստահում և սատարում եմ Հայկ Մարությանին.

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ և քաղաքական ուժեր դեռ չեն մարսել Երևանի ավագանու ընտրություններում իրենց ջախջախիչ պարտությունը և լցված են մաղձով Հայկ Մարությանի ու նրա թիմակիցների հանդեպ, այս ամենի ֆոնին փորձում են ամեն կերպ վատաբանել և անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Մարությանի հասցեին։ Հաճախ տարածում են ապատեղեկատվություն և դիմում են էժանագին մանիպուլյացիաների։
Իհարկե արդեն տհաճ է հետևել այդ մարդկանց բարբաջանքներին, իսկապես տհաճ է, ամեն ինչ չափ ու սահման ունի, ինչի եք ձգտում դրանով հասնել? միևնույն բոլորն էլ շատ լավ հասկանում են ձեր բարբաջանքի նպատակներն ու դրդապատճառները։ Մի արեք, թողեք թող մարդիկ աշխատեն, սենսացիաներ ու բացահայտումներ մի փնտրեք այնտեղ, որտեղ դրանք չկան։
Չի կարելի չնկատել և ուրանալ քաղաքապետի կատարած հսկայածավալ աշխատանքը։
Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը քայլ առ քայլ լուծելու է տասնամյակներով քաղաքի առաջ ծառացած և խորացած խնդիրները։
Մենք քեզ հետ ենք և վստահում ենք քեզ, շարունակիր սկսածդ աշխատանքը։

(Visited 53 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: