Ես չեմ հավատում, որ Աշոտ Կարապետյանը Ռուսաստանում մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, ինչպես չեմ հավատացել Հայկ Հարությունյանի ինքնասպան լինելուն

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես չեմ հավատում, որ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը Ռուսաստանում մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, ինչպես չեմ հավատացել Հայկ Հարությունյանի ինքնասպան լինելուն:

Աշոտ Կարապետյանին ճանաչողները լավ գիտեն, թե ինչ ծառայություններ է մատուցել նախկին իշխանություններին:

Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել առերեսվել նրա հետ, թե 2001-ից ի վեր:

Քանի որ նոր է մահացել, որպես քրիստոնյա առայժմ զերծ եմ մնում նրա մասին գնահատականներ տալ: Կանդրադառնամ հետո:

Կարծում եմ, որ նախկին իշխանությունները մաքրում են հետքերը»:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

(Visited 145 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: