«Ես կողմ եմ, որ ամանորյա ծախսերը ավելանան, ու մեր երկրում պիտի ավելանան թվաբանական պրոգրեսիայով, ժողովու՛րդ»․ Ուշագրավ դիտարկում

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Ես կողմ եմ, որ ամանորյա ծախսերը ավելանան, ու մեր երկրում պիտի ավելանան թվաբանական պրոգրեսիայով , ժողովու՛րդ , պետք չէ շահարկել վայ պատերազմող երկիր ենք , վայ աղքատություն կա , վայ էսպես վայ էնպես։

Ամանորյա ծախսերի ճիշտ կառավարման , ճիշտ կազմակերպման դեպքում , էֆեկտը մի քանի անգամ ավելի մեծ կլինի։

Տեսե՛ք , այս տարի ամանորին տուրիստական հոսքն աննախադեպ է լինելու , իսկ ի՞նչ պիտի անենք ,որ մարդկանց գրավենք, փորձենք այնպես անել ,որ դրական վառ տպավորութկուններով հեռանան՝ հետ վերադառնալու հույսով ու էդ տպավորությունների շնորհիվ իրենց շրջապատին էլ ներքաշեն։

Ինչքան Երևանը նմանվի ձմեռային հեքիաթային քաղաքի այնքան հոսքը կավելանա։

Ինչքան գեղեցիկ, ճաշակով դեկորացիաներ, մասսայական միջոցառումներ կազմակերպեն այնքան ավելի գրավիչ կդարձնենք մեր երկիրը։

Հասարակ հաշվարկ՝ 200 000 զբոսաշրջիկը մինիմում կծախսեն 100$, որը կկազմի 20 միլիոն, որից առնվազն 20% ֊ ը մտնելու է բյուջե՝ ուղղակի կամ անուղղակի վճարների տեսքով։

Արդյունքում կունենանք 4 միլիոն եկամուտ, գումարած աշխատատեղեր դրան գումարած գեղեցիկ,  էսթետիկ քաղաք։

Ու էս ծախսերը պիտի ավելանան բոլոր քաղաքներում, հատկապես Գյումրի, Վանաձոր, սա ծախս չի, սա ներդրում է։

Աղքատները միշտ էլ կան, օգնություններով աղքատությունը չի հաղթահարվի։

Այ ուրիշ բան, եթե այդ գումարները մսխվեն, ճիշտ նպատակին չկարողանան ծառայեցնել, ռաբիս դեկորներ անեն, անճաշակ և այլն, դա խոսելու այլ թեմա է։

Բայց Բրեգովիչի համերգը թույն գաղափար էր»։

Like this post? Please share to your friends: