«Ես այսօր պարզ ճակատով կանգնած եմ ձեր առջև…». Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկաներին դիմեց՝ ընդգծելով.

«Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով կանգնած եմ ձեր առջև, որովհետև հատկապես դուք լավ գիտեք, որ դա այդպես չէ, որովհետև, եթե ճնշում լիներ, առաջին հերթին դուք դա կիմանայիք, եթե մութ գործարք լիներ, կրկին դուք կիմանայիք, եթե պարտավորվածություն լիներ, կրկին դուք կիմանայիք»:

Վարչապետի տիկինն արձանագրեց, որ անցած մեկուկես տարվա արդյունքներն ամենօրյա ռեալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ են: Այդ արդյունքները նա տպավորիչ է համարում: Հիմնադրամի ծրագրերից օրինակ բերելով` Աննա Հակոբյանը նկատում է, որ խնդիրը պետական ռեսուրսներով մի օր լուծվելու է, բայց հարցն այն է, թե քանի տարի կպահանջվի դրա համար: Մինչդեռ իրենք կարող են լրացուցիչ ռեսուրսներ համախմբելով, օգնել ավելի արագ հասնել արդյունքի:

Աննա Հակոբյանը նաև վերահաստատել է իր խոստումը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ավարտից հետո հիմնադրամը կհանձնի հաջորդ վարչապետի կնոջը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Like this post? Please share to your friends: