«Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք…». Սարգիս Քլոյան

«Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք…». Սարգիս Քլոյան 29.12.2019Автор: admin     Սարգիս Քլոյանն ասելիք ունի. «Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք, խափանման միջոցը կփոխեի՞ք, չէ՞ որ նա սպանել է իմ 28 տարեկան տղուն: Դուք, արվեստի գործիչներ, մի անգամ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ցավակցե՞լ եք»։ Քլոյանը նախկին նախագահին «վտանգավոր մարդ» բառերով է բնորոշում․ «Նա նստած տեղը հիմա անում է իր սև գործը, ո՞նց կարելի է նրան ազատ արձակել։ Աստված չանի՝ ժողովուրդն ըլնի ոտի»։   Հիշեցնենք, որ Քոչարյանը ուղղերձով դիմել է արվեստի և մշակույթի գործիչներին: «Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսք է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին: Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին: Անկեղծ հարգանքով՝ Ռոբերտ Քոչարյան»։

 

(Visited 188 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: