Եգիպտացորենով նուրբ աղցան՝ «Օդեսա»․ սննդարար, համեղ ու ախորժելի, առանց մսի և մայոնեզի, բայց շատ օգտակար

Բաղադրատոմսը շատ պարզ է, աղցանը պատրաստելու համար պահանջվում են հաշված բաղադրիչներ և քիչ ժամանակ։ Հետաքրքիր է, որ աղցանի պատրաստման համար միս և մայոնեզ չի օգտագործվում, սակայն այն ստացվում է բավականին սննդարար ու ախորժելի։

Салат Одесса с кукурузой – рецепт с фото

Եթե ձուն նախապես եփեք, ապա աղցանը կկարողանաք պատրաստել 5 րոպեում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • պահածոյացված եգիպտացորեն
  • ձու՝ 3 հատ
  • վարունգ՝ 250գ
  • պինդ պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 2-3պճեղ
  • սամիթ, կանաչ սոխ, հազարի տերևներ՝ յուր․ կես կապ
  • աղ, պղպեղ
  • թթվասեր՝ 100-150գ

Вкусный салат "Одесса" со сметанной заправкой | ХОЧЕШЬ ВКУСНО ПОЕСТЬ? Tasty Food | Яндекс Дзен

Պատրաստման եղանակ․

Թարմ վարունգը կտրատել ձողիկների։

Պանիրը նույն ձև կտրատել, ավելացնել կտրատած վարունգին։

Եփած ձուն նույնպես ձողիկների կտրատել և միացնել մյուս բաղադրիչների հետ։

Կտրատած մթերքին ավելացնել մանրացրած կանաչ սոխը։

Մնում է միայն ավելացնել եգիպտացորենը։

Այժմ պատրաստել սոուսը․ թթվասերի մեջ ճզմել սխտորը, ավելացնել մանրացրած սամիթը, համեմել աղով ու պղպեղով։ Լավ խառնել։

Սոուսը լցնել աղցանի վրա, խառնել։

Մատուցվող ափսեն զարդարել հազարի տերևներով և մեջը լցնել աղցանը։

Нежный салат «Одесса» с кукурузой: сытный, хоть и без мяса

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

 

 

(Visited 78 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: