Դուք փոխվողը չեք ընկերներ, ժողովուրդը ձեզ արդեն մեկ անգամ անգամ մերժել է, բայց դուք հնարամատորեն խուսափեցիք այդ մերժման պատասխանատվությունից

Հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան իմ քննադատությունների, դաշնակցական մի խումբ գործընկերներ հանդես են գալիս #հաջող_կարպիս հեշթեգով։

Լավ են անում, ավելին ասեմ՝ հաջող լինելուց զատ ես նույնիսկ կարող եմ չքվել, անհետանալ, գնալ գրողի ծոցը և նույնիսկ ռադ լինել, եթե իհարկե դա հոգևոր բավարարվածություն կպատճառի դաշնակցականներին։

Բայց մեկ խնդիր կա․ իմ հաջող լինելուց և կամայական այլ տեղափոխություններից ՀՅԴ-ի ողբերգական, ծանր վիճակը չի փոխվելու։

Կուսակցությունը շարունակելու է ապրել աղանդավորական խմբակի կարգավիճակով, այսինքն փակ ու մեկուսացած, իրենից դուրս գտնվող աշխարհը մերժող ու ատող։

ՀՅԴ-ի բոլոր քննադատները շարունակվելու են դիտարկվել որպես թուրք, դավաճան, հերձվածող, կիսամարդ և մտավոր տեսանկյունից հաշմված։ Ինչպես օրինակ՝ Անդրանիկը, Նժդեհը, Քաջազնունին և մյուսները։

Իմ և իմ նմանների հաջող լինելուց ձեր բովանդակությունն ու ասելիքը չի փոխվելու։ Ասելիք, որը քաղաքական չէ, այլ սահմանափակված ընդամենը մեկ զավեշտալի նախադասությամբ․ Դաշնակցությունը հարյուր երեսեուն տարեկան է։

Դուք փոխվողը չեք ընկերներ, ժողովուրդը ձեզ արդեն մեկ անգամ անգամ մերժել է, բայց դուք հնարամատորեն խուսափեցիք այդ մերժման պատասխանատվությունից։ Երկրորդ անգամ չեք խուսափելու»։

(Visited 131 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: