Դուք սխալ պատկերացում ունեք կանանց մասին. նրանք կարող են կենդանիներ պահել և, միաժամանակ, հանցագործների դատել

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր անհարգալից է խոսել դատավոր Աննա Դանիբեկյանի մասին:

Նախ նա կասկածի տակ է դրել դատավոր Դանիբեկյանի պրոֆեսիոնալիզմը, հետո էլ արհամարհական նրան ուղարկել տուն՝ կատուներին պահելու:

Փաստաբան Սահակյանն իր հաճախորդի տիրապետած բառապաշարով՝ «նյարդանում» է, իսկ որտեղի՞ց է գալիս նրա այս ջղաձգությունը:

Նախ, նրանք ամբողջ թիմով փորձեցին ճնշել նախկին դատավորներին, իսկ հիմա, երբ սկզբունքային դատավորի հանդիպեցին, նյարդային նոպաներ են ունենում:

Դատավոր Դանիբեկյանին չազդեցին անգամ Քոչարյանի ուղարկած թմրամոլները, էլ ուր մնաց՝ Սահակյանի քամահրական ոճից նեղվի:

Իսկ Սահակյանին մի երկու խորհուրդ. եթե Դանիբեկյանն իսկապես կատուներ է պահում, ուրեմն նա մեծ կենդանասեր է, իսկ Դուք` կենդանատյաց:

Դուք ոչ միայն կենդանիներին եք ատում, այլև կենդանիներին խնամելը համարում եք արհարմարհելի գործ:

Ավելին՝ Դուք սխալ պատկերացում ունեք կանանց մասին. նրանք կարող են կենդանիներ պահել և, միաժամանակ, հանցագործների դատել:

Երրորդ. Դուք Ձեզ համարում էիք ամենակարող փաստաբան, բայց Ձեր փաստաբանական ունակություններն արդյունք չեն տալիս, Դուք մասնագիտական տեղապտույտի մեջ եք:

Միաժամանակ, Դուք ապացուցելու բան ունեք ոչ միայն ինքներդ Ձեզ ու Ձեզանից երիտասարդ փաստաբաններին, այլև Ձեր հաճախորդին. ըստ երևույթին` Քոչարյանին խոստացել եք, որ ամեն ինչ կանեք նրան ազատելու համար:

Անում եք՝ դատարկ ու անիմաստ միջնորդություններ եք ներկայացնում՝ փոխանակ վերջապես թույլ տալու, որ դատարանն անցնի բուն դատական գործընթացին:

Ա՛յ, այդ ժամանակ կերևա Ձեր պրոֆեսիոնալիզմը, թեև մի խնդիր կա. Դուք ստանձնել եք բազմաթիվ մեղքերի հեղինակ հանցագործի պաշտպանությունը:

Եվ մեկ հորդոր. այլևս չփորձեք վիրավորել կանանց, չփորձեք թերագնահատել կին դատավորներին և հիշեք, որ բացի Ձեզանից բնության մեջ այլ շնչավորներ էլ են ապրում»:

Like this post? Please share to your friends: