Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ. վարչապետ

Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:

Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:

Սերմացու գողացող մկներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

(Visited 95 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: