«Դիրքեր բարձրանալու փոխարեն, կարող էի գնալ գեղեցկության սրահ, ոսկու խանութներ». Աննա Հակոբյան

«Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։

Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան:

Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։

Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։

Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված։)

 

 

Anna Hakobyan
(Visited 114 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: