Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. մարդիկ կրակը հանգեցնելու փորձեր են անում

Այսօր` հունվարի 11-ի առավոտյան, ժամը 07:53-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում անտառն այրվում է։Картинки по запросу Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` Դսեղի անտառտնտեսության 15 աշխատակից, Կաճաճկուտ գյուղի 12 բնակիչ և փրկարար ծառայության 25 հրշեջ-փրկարար։

Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 40-50 հա։ Այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի հաջողվել մարել։

Տաք ու չոր ձմռան հետևանքը զգացել են նաև դիլիջանցիները։ ԱԻՆ–ը միանգամից երկու ահազանգ է ստացել, որ Դիլիջանի տարբեր հատվածներում այրվում են 5 հա և 200 քմ կանաչապատ տարածքներ։

Բարեբախտաբար, այստեղ հրշեջ-փրկարարներին արդեն հաջողվել է մեկուսացնել ու մարել հրդեհները։

 

Like this post? Please share to your friends: