Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը Վարսիկ Ճաղարյան

Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը
Վարսիկ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը, ով հանգիստը, ոչ թե Բադեն Բադենի կազինոներում փողերը մսխելով կամ Աֆրիկայի սավանաներում առյուծին դիպուկահարով սպանելով է անցկացնում, այլ Հայաստանի գյուղեր այցելելով եւ հաջողության հասած մարդկանց օրինակներով Հայաստանի քաղաքացիներին` իրենց ուժերի հանդեպ վստահություն ներշնչելով։
Այո դժվար է քննադտել մեկին, ով չի թողնում թալանել բանակը, փոխարենը զինվորների անորակ ներքնաշորերը փոխարինում է որակյալով, 2 զորամասի օրինակով 2 տարվա ընթացքում բոլոր զորամասերի սնունդը ռեստորանային սննդի մակարդակի հասցնելու առաջադրանք է դնում, բարձրացնում է զինվորականների աշխատավարձը, ոստիկանության զորքերը ընդդիմախոսների վրա ուղարկելու փոխարեն հավելավճարով ուղարկում է սահման։

Դա էլ հերիք չէ, բարձրացնում է ոստիկանության, ԱԱԾ-ի, բժիշկների, մանկապարտեզների, սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը, հունվարի 1-ից թոշակները, ռեկորդային՝ 330 կմ ընդհանուր երկարությամբ ասֆալտապատում է տասնյակ տարիներ ասֆալտի երես չտեսած համայնքները, մինչեւ 18 տարեկան բոլորի բուժումը դարձնում է անվճար եւ այլն։
Միթե՞ Փաշինյանը, կամ նրա թիմը անսխալական են, իհարկե ոչ, պարզապես նրան <<քննադատողները>> հիմնականում նախկին թալանչիներն են եւ նրանց ուղեղը չի ընկալում, որ իշխանությունը կարող է չթալանել ու չուտել, եւ ահա թե ինչու Փաշինյանի գյուղացիների հետ շփումը, նրանց արդար քրտինքով արտադրածը հախորժակով ուտելը որպես կոռուպցիա են դիտարկում, իսկ կուկուռուզը ոստիկանական դուբինկա…
աղբյուր

Like this post? Please share to your friends: