Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը Վարսիկ Ճաղարյան

Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը
Վարսիկ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը, ով հանգիստը, ոչ թե Բադեն Բադենի կազինոներում փողերը մսխելով կամ Աֆրիկայի սավանաներում առյուծին դիպուկահարով սպանելով է անցկացնում, այլ Հայաստանի գյուղեր այցելելով եւ հաջողության հասած մարդկանց օրինակներով Հայաստանի քաղաքացիներին` իրենց ուժերի հանդեպ վստահություն ներշնչելով։
Այո դժվար է քննադտել մեկին, ով չի թողնում թալանել բանակը, փոխարենը զինվորների անորակ ներքնաշորերը փոխարինում է որակյալով, 2 զորամասի օրինակով 2 տարվա ընթացքում բոլոր զորամասերի սնունդը ռեստորանային սննդի մակարդակի հասցնելու առաջադրանք է դնում, բարձրացնում է զինվորականների աշխատավարձը, ոստիկանության զորքերը ընդդիմախոսների վրա ուղարկելու փոխարեն հավելավճարով ուղարկում է սահման։

(Visited 133 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: