Դդմիկից կոտլետներ՝ կանաչիով․․․ Շատ հեշտ, համեղ, օգտակար ուտեստ

Բոլորս էլ գիտենք, որ լավագույն սնունդը՝ տնականն է։ Թեպետ ձգտում ենք պատրաստել պարզ, արագ ուտեստներ, միևնույնն է, տանը պատրաստվածը անգերազանցելի է ստացվում։ Ներկայացնում ենք դդմիկից կոտլետի կատարելագործված բաղադրատոմս, որոնց համն ու տեսքը ձեզ միանշանակ կուրախացնի։
Кабачковые оладьи с зеленью: тесто без отжима

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • դդմիկ՝ 2 հատ
  • ձու՝ 2 հատ
  • մաղադանոս՝ 0,5 կապ
  • սոխ՝ 1 հատ
  • ալյուր՝ 10–12 ճ․գ․
  • աղ՝  0,5 թ․գ․
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • բուսայուղ

кабачковые оладьи с зеленью

Պատրաստման եղանակ․

Կոտլետների համար կարող եք վերցնել ցանկացած տեսակի դդդմիկ։ Եթե բանջարեղենը նոր է, կարող եք քերել կեղևի հետ միասին։ Խոշոր հասած դդմիկի կեղևն ու կորիզները ցանկալի է հեռացնել։

Բացի մաղադանոսից, կարող եք ավելացնել ցանկացած այլ կանաչի՝ սամիթ, համեմ, ռեհան։ Անգամ մի քանի տեսակի կանաչի կարող եք լցնել, այդպես ավելի համեղ կստացվի։

Դդմիկն անցկացնել քերիչով՝ պարտադիր խոշոր անցքերով կողմով։ Մանրացնել սոխն ու կանաչին։ Նախապատրաստած բանջարեղենը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել ձու և ալյուր։ Խառնել։

Համեմել աղով ու պղպեղով, ևս մի անգամ խառնել։

Կարևոր է, որ դդմիկները չհասցնեն հյութ դուրս տալ, այնպես որ անհապաղ անցեք տապակելուն։ Լավ կլինի, որ դդմիկը քերելու ընթացքում բուսայուղով թավան դնեք կրակին։

Տաքացած բուսայուղի մեջ գդալ-գդալ լցնել խմորից, մի կողմից տապակել 3 րոպե։ Շուռ տալ և ևս 3 րոպե տապակել մյուս կողմից։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

(Visited 169 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: