Դաշնակ պարագլուխները փողոց են հանել երկու-երեք տասնյակ ուղեղները լվացած ջահել-ջուհուլի և բաժակի մեջ փոթորիկ սարքել

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամանակ առ ժամանակ պետք է դադար առնել ու փորձել կողքից նայել այն ամենին, ինչ կատարվում է, հետևել կատարողներին և միայն հետո, հնարավորինս անաչառ, վերլուծել իրականությունը։

Երկու շաբաթ լռելուց հետո…

Չեմ ուզում երկար խոսել քոչարյանին «հերոս» համարողների տվայտումների մասին, որովհետև այն, ինչ ոչ անհայտ կենդանու համառությամբ մեկ այս, մեկ այն քաղաքում անում են սրանք, ոչ այլ ինչ է, քան Սիզիփոսի զուր ջանքեր։

Ամեն ինչից «անտեղյակ նախագԵՆ» պիտի դատվի և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որովհետև մարդասպանը միայն և այնքան նա չէ, ում ձեռքով կատարվել է սպանությունը, այլ, և առաջին հերթին նա, ով հրամայել ու ուղղորդել է սպանող ձեռքը։

Իսկ մարտի 1-ին հրամայողն ու ուղղորդողը եղել է «հերոս» քոչարյանը։
Անցնենք առաջ…

Վերջին երկու շաբաթվա ընթացքում բավականին ակտիվացել են դաշնակները, բարգավաճածներն ու լուսավորվածները, որոնք թիրախավորել են ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանին և Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին։

Գոնե ինձ համար, ամենևին էլ զարմանալի չէ այս երկու պաշտոնյաների թիրախավորումը, որովհետև հենց նրանք են, իմ կարծիքով, նոր ղեկավարության կազմում այն անձինք, ովքեր հետևողականորեն առաջ են տանում այն նպատակների իրականացումը, հանուն որոնց մեկ ու կես տարի առաջ երկիրը ոտքի ելավ։

Դաշնակ պարագլուխները փողոց են հանել երկու-երեք տասնյակ ուղեղները լվացած ջահել-ջուհուլի և բաժակի մեջ փոթորիկ սարքել, շատ լավ հասկանալով, որ միայն այդ խմբակի պահանջով նախարարը հրաժարական չի տալու։

Նրանց համար գլխավորը աղմուկ բարձրացնելն ու նոր իշխանություններին սևացնելն է։ Իսկ փողոց փակող ու նախարարի հրաժարական պահանջող երիտասարդները չեն հասկանում, որ ՀՅԴ պարագլուները իրենց օգտագործում են մարդկանց համոզելու ու պատրանք ստեղծելու համար, որ իրենք դեռ կան և իրենցից ինչ-որ ուժ են ներկայացնում։

Պարոնայք դաշնակ պարագլուխներ, ձեր պատճառով ՀՅԴ-ն կորցրել է մարդկանց վստահությունը, վերջ տվեք ձեր երկրակործան խաղերին և հեռացեք ասպարեզից, ձեր ժամանակը վաղուց անցել է, ձեր պատճառով ամաչում են իսկական դաշնակցականները։ Դա ասում եմ վստահաբար, որովհետև ունեմ ընկերներ, որոնք ՀՅԴ շարքային անդամներ են և չեն ընդունում ձեր գործելաոճը։

Լուսավորվածներն էլ, իրենց հերթին, մի «խաչակրաց արշավանք» են սկսել քաղաքապետի դեմ մատից ծծած մեղադրանքով, թե նա խառնված է ինչ-ինչ կոռուպցիոն համաձայնությունների մեջ։

Սա էլ ապացուցել են ջանում ինքնահաստատման մարմաջով տառապող ջահել լուսավորները մայրաքաղաքի ավագանիում և համացանցում։

Սրանց էլ, չնայած ԱԺ-ում իրենց խմբակցությունների միջև եղած մրցակցությանն ու միմյանց ուտելուն, ձայնակցում են բարգավաճածները, որոնք Մատրոսովի և Հունան Ավետիսյանի նման նետվում են ամբրազուրի վրա և պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց մի կտոր հաց տվող կուսակցական առաջնորդի, որը սովոր է բոլոր հարցերը, նույնիսկ` պետական, լուծել ու կազմակերպել տնական ձևերով։

Այդ մարդուն էլ երևի թվում է, թե քաղաքապետարանը ոչ թե պետությունը նևրկայացնող կառույց է, այլ շուկա, որտեղ բոլոր հարցերը լուծվում են ոտքի վրա, ձեռքի հետ։ Իսկ ու՞ր մնաց պետության արժանապատվությունը։

Այս, առաջին հայացքից ստացած տպավորությունից հետևում է, որ նշված երեք քաղաքական միավորները մոռացել են, որ չնայած այստեղ ու այնտեղ թույլ տված սխալներին, բացթողումներին, նոր իշխանությունները այնուամենայնիվ վայելում են ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը և, փորձելով սևացնել, վարկաբեկել նրանց, կտրում են այն ճյուղը, որի վրա մի կերպ հայտնվել են։

Նրանք պիտի հասկանան և ընդունեն մի շատ պարզ ճշմարտություն` հանուն նեղ կուսակցական և սեփական շահերի պայքարելով նոր իշխանությունների դեմ, իրենք պայքարում են հեղափոխության դեմ, այն հեղափոխության, որ իրականացրեց ժողովուրդը և որի շնորհիվ իրենք, բացառությամբ ՀՅԴ-ի, հայտվեցին իշխանությունում։ Այնպես մի արեք, որ արժանանաք տարատեսակ օրինացների, աժմ-ների անփառունակ ճակատագրին, որոնց այսօր ոչ ոք չի հիշում…»։

(Visited 109 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: