Գնացե՛ք Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի և մյուս հերոսների տները և ներեղություն խնդրեք նրանց ծնողներից ՀԱՅՐԵՆԻՔ բառի իմաստը չընկալելու համար… Դուք վաստակավոր չեք, դուք անհայրենիք անամոթներ եք…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ֊որ իմաստազուրկ թղթի տակ ստորագրած «իրավապաշտպան» արվեստագետներին կարելի է «մեղադրել» բացառապես ոմանց ձեռքի «խաղալիքը» լինելու մեջ, սակայն չեմ կարող չնկատել, որ այդ «փայլուն» միտքը ծնվել է ոչ թե նրանց ուղեղներում, այլ ինչ֊որ մեկի «ուղեղում»։

Չեմ կարող չնկատել մանավանդ այն պատճառով, որ այդ փաստաթղթի «ստորագրած» արվեստագետները մի մասը գտնվել է բարեխիղճ մոլորության մեջ։

Մինչդեռ այս անգամ փաստաթղթերով ամեն ինչ չէ, որ կարգին է. տվյալ դեպքում պատվիրատուն հայտնի է, իսկ կատարողների մի մասը «ջանասիրաբար» հրաժարվում է պատվիրատուի պատվերը կատարելուց։

Իսկ «ափաշքյարա» ստորագրողներին
«հայտնաբերելու» և հարցնելու կարիք էլ չկա, քանի որ բոլոր ստորագրյալներն էլ, առնվազն նրանք են, որոնց մենք ճանաչում ենք և որոնք վաղուց մասնագիտացած են՝ կատարելու նախկին «շեֆերի» պատվերը։

Այնուամենայնիվ զարմանալու, կամ առավել եւս վշտանալու կարիք էլ չկա, քանի որ այդ «վաստակավորները» բարեխիղճորեն կատարել են այն ամենը, ինչը չի բխել հասարակության շահերից։ Եվ հենց դրա համար էլ նրանք արժանացել են պարգևների ու տիտղոսների, օգտվել նախկին իշխանություններին վերապահված բոլոր արտոնություններից ու բարքերից։
Եվ զուր են այն պնդումները, թե իրենք քաղաքականության մեջ չկան. քաղաքականությունը ոչ թե խոսք, գաղափար, ծրագիր է, այլ նախ և առաջ գործ է, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով։ Իսկ «վաստակավորներն» իրենց էությամբ ընդունակ են գործելու բացառապես թույլատրվածի կամ հանձնարարվածի սահմաններում…


Այս առումով այլևս տարօրինակ չպիտի թվա այն հարցադրումը, թե ինչո՞ւ վերջին երկու տասնամյակներում մեր անվանի և վաստակավոր արվեստի և մշակույթային գործիչներին չհաջողվեց ժողովրդին տանել իր հետեւից, այլ եկան ինչ-որ «արկածախնդիրներ», որոնք մեր հանրապետության մշակութային ոգին և կյանքը հասցրին կործանման եզրին։
Հ.Գ. Իսկ այսօր այդ արկածախնդիրները հաթաթա են տալիս ժողովրդին և չեն հասկանում անգամ ՀԱՅՐԵՆԻՔ բառի իմաստը…


Հ.Գ. Գնացե’ք, այո’, գնացե’ք, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի և մյուս հերոսների տները և ներեղություն խնդրեք նրանց ծնողներից ՀԱՅՐԵՆԻՔ բառի իմաստը չընկալելու համար… Դուք վաստակավոր չեք, դուք անհայրենիք անամոթներ եք…»։

(Visited 117 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: