Գյումրիում Շառլ Ազնավուրի թանգարան բացելու անվան տակ՝ Քոչարյանի ազատության համար ստորագրություն են հավաքել

Այսօր Գյումրիից NewArmenia.am-ին տեղեկացրել են, որ Շառլ Ազնավուրի հրապարակին կից Ռեպինի փողոցի բնակիչներից խաբեությամբ ստորագրություն են վերցրել նախկին «Հայաստան» կինոթատրոնի շենքում իբր թե Շառլ Ազնավուրի թանգարան բացելու համար։

Սակայն, ավելի ուշ բնակիչները պարզել են, որ այդ ստորագրությունները հավաքում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։

Իսկ Սևանից մեզ տեղեկացրին, որ Ռոբետ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով համապատասխան թղթի տակ մեկ ստորագրության համար պատրաստ են վճարել 15 000-ական դրամ
(Visited 116 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: