Գյուղական կարտոֆիլ, այս ձևով պարզապես հիանալի է ստացվում

1 կգ կարտոֆիլին ՝ 5 պճեղ սխտոր,

2-3 ճ/գ արևածաղկի ձեթ,

1 թ/գ չորացրած ծիտրոն,

1 թ/գ օրեգանո,

1 թ/գ ուրց,

1 թ/գ մայորան,

1 թ/գ սև պղպեղ,

1 թ/գ կարմիր պղպեղ,

1 թ/գ կարի,

1 թ/գ քրքում,

սամիթ ըստ ճաշակի, աղ ըստ ճաշակի

Կարտոֆիլը բաժանել 4 մասի: Սխտորը անցկացնել մանր քերիչով, լցնել փոքր թանզիվի կտորի մեջ և քամել սխտորի հյութը զեյթունի ձեթի մեջ, խառնել և լցնել կտրատած կարտոֆիլի վրա:

Բոլոր համեմունքները խառնել իրար և նույնպես լցնել կարտոֆիլի վրա: Ձեռքով խառնել այնպես, որ համեմունքերը հավասարաչափ տարածվեն: Տապակը թեթևակի ձիթապատել, կարտոֆիլները շարել և եփել 200 աստիճանի ջեռոցում մինչև պատրաստ լինեն: Մատուցելիս վրան սամիթ շաղ տալ։

աղբյուր

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: