Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում շտապ գրառում է արել. Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։

Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»։

(Visited 364 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: