Բոլոր նրանց համար, ովքեր ասում են ՎԱՐՉԱՊԵՏԻ վարկանիշն ընկել է…ու՞մ կընտրեք ՀՀ վարչապետ. Քվեարկեք մեր վարչապետի օգտին

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր կրկին միջնորդեցին դատարանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։ Գումարի չափ չնշեցին՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատարանում ելույթ ունեցավ նախկին նախագահ Քոչարյանը՝ հայտարարելով՝ բոլորից շատ է շահագրգռված այս դատավարության արդարադատության մեջ։

«Քանի որ Դուք նաև անցած Ձեր որոշման մեջ նշել եք, որ խուսափելու ռիսկեր չկան, բայց նվազ չափով մնացել են խոչընդոտելու ռիսկերը, ուղղակի հիշեցնեմ, որ խոչընդոտելու սուբյեկտը նաև չկա: Քրեական գործի բնույթը, փաստաբան Սահակյանը դա է ուզում ասել, գործի բնույթն այնպիսին է, որ այդ սուբյեկտը չկա, ես չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին, չեմ կարող փոխել փաստը պատմական և չեմ ժխտում՝ այո, ստորագրել եմ և չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը և այդ հանդիպման, այսպես ասենք, 14 թե 15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մեկ մարդու մի նախադասությունից, համաձայն եմ», — նշեց Քոչարյանը:

(Visited 246 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: