Բալային համակարգը մի փոքր խիստ է, բայց նման սարսափելի թվերի պարագայում խստություն է անհրաժեշտ

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018-ին ավտովթարից մահացել է 343 մարդ։

Բալային համակարգը մի փոքր խիստ է, բայց նման սարսափելի թվերի պարագայում խստություն է անհրաժեշտ։

Եթե նկատել եք, երթևեկությունը մասամբ փոխվել է նոր տարուց։

Իսկ բալային համակարգը քաղաքական դիվիդենտների համար օգտագործող ու միտինգներ կազմակերպողները չմոռանան 343 մահացածների հարազատներին էլ կանչել։

Իրենց մասին կլսեն էն, ինչի իրականում արժանի են»։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային ենթերկության խախտումների բալային համակարգի ներդրումը:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, ստանում է 9 տուգանային միավոր մեկ տարվա համար:

Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամիս ժամկետով:

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: