Արժանապատիվ դատվելն էլ է տղամարդկություն, «Միակ տղամարդ»

Արժանապատիվ դատվելն էլ է տղամարդկություն, «Միակ տղամարդ»․ Լևոն Եղիազարյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների մասին

Լևոն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կոմեդիա…:

A1պլյուս փակողը խոսում է լրատվամիջոցների վրա ճնշման մասին:

Մուշեղ Սաղաթելյանին Հոկտեմբերի 27-ի մասին ճշմարտությունը ասելու համար նրան շինծու մեղադրանք առաջադրողը և դատապարտողը խոսում է իր «շինծու» գործի մասին:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Ուզունյանին և դատախազներին պատվեր իջեցրած պարոնը բողոքում է դատական համակարգից:

Ընդդիմադիրների նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնողը, ահաբեկողն ու բանտեր ուղարկողը բարբաջում է իր նկատմամբ վերաբերմունքից:

Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն խոսում է հանդուրժողականությունից, համերաշխությունից:

Չշարունակեմ:

Արժանապատիվ դատվելն էլ է տղամարդկություն:

«Միակ տղամարդ»»:

(Visited 81 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: