Արարատի ողբերգությունը և ոմանց « քեֆչի » լուսանկարները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արարատի ողբերգությունը և ոմանց « քեֆչի » լուսանկարները

Հուլիսի 6-ին Արարատի մարզում Երևան-Երասխ երթուղու միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը,որի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ ցնցել է ողջ հանրապետությունը…Սակայն,որոշ պետական պաշտոնյաներ և նրանց մերձավոր շրջապատից ոմանք՝ովքեր այդ պաշտոնյաների հետ լուսանկարվում են « մոռանալով »,թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ իրենց facebook-յան էջերում տեղադրում են « քեֆչի » լուսանկարներ՝համապատասխան մեկնաբանություններով համեմելով դրանք…
Հարգելի պաշտոնյաներ,մի փոքր պետական մտածելակերպ դրսևորեք և գոնե այս մի քանի օրը զերծ մնացեք այդպիսի « ուրախ » լուսանկարներ տեղադրելուց,ինչպես նաև նույնը խորհուրդ տվեք ձեր մերձավորներին,եթե ձեզ հետ լուսանկարներ են տեղադրում…Շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին տեսնել ձեր « քեֆչի » լուսանկարները…
Միտումնավոր չեմ տալիս այդ պաշտոնյաների անունները՝հուսալով,որ նրանք կհեռացնեն այդ լուսանկարները…
Հ.Գ.Ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին,հարազատներին և ընկերներին,իսկ վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում…

(Visited 687 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: