«Ասել եմ ու վերահաստատում եմ՝ մինչև վերջ կանգնած եմ հեղափոխության առաջնորդի կողքին։ Դուխներդ տեղը Հաղթանակը Մերն է». Հայկ Ստեփանյան

«ԱՍԵԼ ԵՄ ՈՒ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝ ՄԻՆՉև ՎԵՐՋ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿՈՂՔԻՆ։

ԴՈՒԽՆԵՐԴ ՏԵՂԸ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է». Հայկ Ստեփանյան

Այսօր վերջնականապես համոզվեցի, որ փորձ է արվել պետական հեղաշրջում իրականացնել։

Վերլուծելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կարող ենք արձանագրել հետևյալը՝

Առաջինը՝ Պետական հեղաշրջում իրականացնելը ձեռնտու է նախկինում հանցագործություններ իրականացրած բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց կարող է ղեկավարել գլխավոր մեղավորը։

Երկրորդ՝ Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխությունը որոշ երկրների և նրանց ղեկավարների համար ստեղծում է ոչ հարմար իրավիճակ և ունենալով կոռուպցիոն և հանցավոր կապեր Հայաստանի նախկին իշխանության հետ, նրանք նույնպես անուղղակի ներգրավված են հեղաշրջման փորձի մեջ։

Երրորդ՝ Չբացառենք նաև Վանեցյանի անձնական բնավորության այն կողմերը, որոնք վառ արտահայտվում էին նրա պաշտոնավարման ժամանակ։ Նա բավականին ինքնահավան, ցուցամոլ և մեծամիտ է։ Սրանով կարող է պայմանավորված լինել նրան, այսպես կոչված «վերբովկա անելը»։ Ենթադրենք Վանեցյանին առաջարկվել է օգնել հեղաշրջում իրականացնել, տակից մի բան փորփրել, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցել ինչ որ կերպ և այնուհետ նշանակվել Վարչապետ։ Հաշվի առնելով նրա բնավորության այդ կողմերը, նա համաձայնվել է։

Չեմ բացառում նաև, որ այս գործընթացին նաև խառնված են ներկայիս որոշ պաշտոնյաներ։ Եթե էս ամենին գումարեն ահռելի մեծ ունեցվածք կուտակած, Սամվել Կարապետյանին, ով վերջին ժամանակներում հաճախ էր սկսել երևալ Վանեցյանի կողքին, ապա պարզ կդառնա շատ բաներ։

Չորրորդ՝ Շատերը կարծում են, թէ Վարչապետը իմանալուն պես հեռացրել է Վանեցյանին, սակայն ես չեմ կիսում այդ կարծիքը։ Իմ հասկանալով մեծապես Հայրենասեր աշխատակիցներով հագեցած (քանի որ սա միակ ծառայությունն է, որը բոլոր իշխանությունների օրոք պետք է աշխատի միմիայն հանուն հայրենիքի) ԱԱԾ հետախուզությունը շրջանցելով անմիջական պետ Վանեցյանին, դավադրության տեղեկությունը տվել է ուղիղ Վարչապետին, ով իր հերթին, արդեն ծանոթ լինելով զարգացող սցենարին, վերահսկել է իրավիճակը, շտապ չցուցադրելով, որ նա ամեն ինչ գիտի, գործել է մի քայլ առաջ և կանխել է սպասվելիք «Պուտչը», հակառակ պարագայում, ավելի շուտ գործելու դեպքում, կարող էր սցենար փոխվել և իրականացվել «պլան Բ» տարբերակը, որը հաստատ մշակած կլինեյին հեղաշրջման փորձ անողները։

Հինգերրորդ՝ չի բացառվում, որ այս սխեման ունի նաև երրորդ պլանը, որը դեռևս կանխված չէ և կան մարդիկ, ովքեր մինչ այժմ գործում են թաքնված և խորը թիկունքում։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավոր է մնում որևէ կերպ վտանգված լինի Հեղափոխությունն ու Երկրի առաջնորդը։

Հարկ եմ համարում, որ մենք, ինչպես և ասել եմ նախկինում, լինենք պատրաստ բոլոր հնարավոր սցենարներին։ Մեր և այսինքն Մեր Հայրենիքի դեմ է աշխատում մի մեծ կազմակերպված, լավ ֆինանսավորված, մասնագետներով հագեցված խումբ, որը պատրաստ է դիմել ամենա նեմգ քայլին՝ սեփական կաշին փրկելու, գողացված ունեցվածքից չզրկվելու, այլ ուժերի շահերն առաջ տանելու համար։

Վեցերրորդ՝ Ուղղակի ներքին համոզմունք ունեմ, որ նախկինում 30֊ից ավել մարդ սպանած դևը չի կարող կապ չունենալ նախկին ոստիկանապետի սպանության հետ, ով անցնում է Մարտի 1 գործով։ Եվ ուրեմն, քանի դեռ վիշապի գլուխը կտրված չէ, վտանգը կա։ Զգոն և աչալուրջ պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր այսօր գործում են ի շահ Հեղափոխության և այսինքն ի շահ Հայաստանի և Ժողովրդի։

Այս Սատանայական 6 թվի վրա կավարտեմ վերլուծությունս։

Հասկանալով Վանեցյանի ձեռքի տակ հայտնված բավականին մեծ ինֆորմացիայի կարևորությունը, յոչ եմ անում, հանուն Հայաստանի Հանրապետության Անվտանգությանը շտապ միջոցներ ձեռնարկել կանխելու, հնարավոր ինֆորմացիայի արտահոսքը։

Համոզմունքը, որ հենց Վանեցյանն է հեղաշրջման գլխավոր դերակատարներից մեկը հաստատվեցին նաև այն բանից հետո, երբ Վարչապետը համեմատեց նրան «պուտչիստների» հետ։

Սպասեք Վարչապետի դեմ ինչ որ նյութի մոտ ժամանակներս…

http://myhayinfo.ru/

(Visited 201 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: