Այ սա է նախկին իշխանությունների և նրանց ծառայություններ մատուցող «վաստակավորների» իրական դեմքը․Ստորագրել ենք, ու վերջ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ մեղսունա՞կ են արդյոք ստորագրողները…

Շատերն անգամ տեղյակ էլ չեն «իրենց» ստորագրած փաստաթղթի բովանդակությանը…

Սակայն ցինիզմը սրանով չի վերջանում, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրած «վաստակավորները» դրսևորել են թե՛ քաղաքական և թե՛ իրավական կատարյալ անմեղսունակություն (քանի որ մեղսունակ մարդը չի կարող չիմանալ, թե ինքն ինչ փաստաթղթի տակ է ստորագրում), իսկ երկրորդ դեպքում՝ կատարյալ ցինիզմ, որովհետեւ պետք է կատարյալ ցինիկ լինել ՝ հանրության աչքերին ուղիղ նայելով՝ իրավական պրոցեսներին միջամտելու համար:

Միայն կատարյալ ցինիկները կարող են առանց ավելորդ սեթևեթանքների նման երաշխավորության տակ ստորագրել։

Առանց ավելորդ դեմագոգիայի կարող էին իհարկե, սովորականի պես ասել՝ գիտե՞ք ինչ կա, սա ողջ հասարակության համար զգայուն հարց է և բացի դա նմանատիպ ստորագրությունները ոչ մի պարագայում չեն օգնի մեղադրյալ Քոչարյանին՝ հայտնվելու ազատության մեջ…

Հասկանալի է, որ ինչ֊որ մեկի խաթր նման թղթի տակ ստորագրող «վաստակավորները» քաջ գիտակցել են, որ իրենց «դրդում են» ինքնախարազանման…

Նրանցից մի քանիսն արդեն դեմագոգիկ հարցազրույցներ են տվել:

Անգամ նեղություն չեն խնդրել իրենց՝ «արդարանալու», ինչ-որ պատճառներ բերելու, թեկուզ և՝ չհիմնավորված: Ստորագրել ենք, ու վերջ: Սա՛ է:

Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ էլի ուզեք:

Այ սա է նախկին իշխանությունների և նրանց ծառայություններ մատուցող «վաստակավորների» իրական դեմքը:

Եվ երբ ոմանք միամտորեն կարծում էին, թե անչափահաս «վաստակավորները» ժողովրդի կողքին են, պարզվեց հակառակը, նրանք իրական դեմքով շրջվեցին դեպի հանրությունն ու ներկայացան իրենց ողջ ցինիզմով ու լկտիությամբ:

Ու բոլոր նրանք, ովքեր զարմանում են, թե բա այս ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ, լավ կլինի՝ չզարմանան: Հենց այսպես էլ պիտի լիներ, քանզի իրենք պարտական են ոչ թե ժողովրդին, այլև իրենց «վաստակավոր» դարձնողներին…

Հ.Գ. Ինչպես ասում էր դասականը՝ արա, դուք արվեստի և մշակույթի գործիչներ եք, թե գողական…»

(Visited 147 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: