Այս տարվա կինը, մարդը, դատավորը՝ Աննա Դանիբեկյանն է։ Հարգանքներս:

Հիշենք այս հայուհու դեմքը։ Եւ նրա անունը՝ Աննա Դանիբեկյան։ Նա ամենակարեւոր մարդն է այսօրվա Հայաստանում՝ ռսական գործակալ ու դահիճ Քոչարյան Ռոբիկի գործով դատավորը։ Տարիներ առաջ նախագահի պաշտոնը զավթած մարդասպանը լկտիորեն հայտարարում էր՝ «Էս երկրում ինձնից բացի տղամարդ չկա»։

Պատահական չէ, որ ծիծաղասեր ճակատագիրը հենց կնոջն է բերել նրան դատելու։ Չմոռանանք, որ գողության, դրամաշորթության ու կաշառակերության նրա գործով գլխավոր վկան նույնպես կին է՝ Սիլվա Համբարձումյանը։

Այսպես գոռոզ ու դաժան ջիհադականներն ամենից շատ սարսափում են նրանց դեմ մարտի դաշտում կռվող քուրդ ու եզդի կանանցից։ Այս տարվա կինը, մարդը, դատավորը՝ Աննա Դանիբեկյանն է։ Հարգանքներս։

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: