«Այս երիտասարդի պռոշը ճաքել է Արցախի սիրուց». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե ինքս ինչ եմ մտածում Մարիամ Փաշինյանի գրառումները կարդալիս կամ կարդալուց հետո, կամ՝ ինչ-որ բան մտածում եմ, թե բան էլ չեմ մտածում, ոչ մեկի գործը չէ։
Ինձ այլ հարց է հետաքրքրում։

Ֆեյսբուքում ու կայքերում ակտիվորեն այս «դարակազմիկ» հարցը քննարկողները և հատկապես նախկինների հացկատակներն ի՞նչ տրամաբանությամբ են օրինաչափ համարում Քոչարյան Ռոբերտի որդու ելույթները՝ հատկապես ու մասնավորապես քաղաքական թեմաներով (հիշեցնեմ` այս երիտասարդը մինչ իր սիրասուն հայրիկի ձերբակալությունը չէր էլ հիշում կամ իր գոյությամբ հիշեցնում, որ ինքը Հայաստանի քաղաքացի է կամ պռոշը ճաքել է Արցախի սիրուց)։

Եթե ձեզ դուր չի գալիս Մարիամի ակտիվությունը (ձե՛ր իրավունքն է. չեմ կարող «պարծենալ», թե ես խելքամաղ եմ լինում նրա գրառումների համար), նույնքան և ավելի՝ պետք է տհաճ լինեն Քոչարյան Լևոնի հոխորտանքներն ու ազգին բարոյականության և քաղաքականության դասեր տալու խղճահարություն հարուցող հոխորտանքները)։

Չէ, հաճույքով տարածում եք այս երիտասարդի ելույթները։ Սա էլ է ձեր իրավունքը։
Այդ դեպքում այնքան ամոթ ունեցեք, որ գնահատականներ մի տվեք Մարիամ Փաշինյանի գրառումներին։ Կամ էլ՝ ակտիվորեն բարբաջելիս բերաններդ թաշկինակով փակեք, որ պիցցայի հոտից սրտներս չխառնի»։

(Visited 153 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: