Այս անգամ ներում-բեկում չի լինելու. ձմեռ է, մենք էլ ժամանակ ունենք, ու Փաշինյանի ասած՝ կոպեկ-կոպեկ մուծվելու եք. Ստյոպա Սաֆարյան

Պիցցառաստների ռազմավարությունում փոքր փոփոխություն է նշմարվում: Քանի որ կրտսեր պատրոնը ռազբորկա է արել ու հաշիվ պահանջել, թե ինչու տարուց ավել փոփոխություն չկա իր պապայի հանդեպ հանրային կարծիքում ու չնայած ծախսված ահռելի գումարներին իրենց խայտառակել են, իսկ պիցցառաստներն էլ արդարացել են, թե մեղավորն իրենք չեն, այլ “սորոսականներն” ու նիկոլականները, այժմ փրփրակալած եթիմները մեկը մեկի հետևից դատարան են դիմում այն մարդկանց դեմ, ովքեր հանրային կարծիք են ձևավորում:

Հիմա էլ բնականաբար մեր հաշվին փորահացով կաշխատեն մինչև գարունը գա, յոնջան էլ դուրս գա: Ուղղակի մի բան չեն հաշվարկել. դատարանում հաջողություն չեն ունենալու ու ճկռելու են հակընդեմ հայցերով ներկայացվող գումարներից: Թե որքան է գնահատված իմ աշխատանքային մեկ ժամը, շուտով կիմանան դատարանում, ու ի տարբերություն անցյալում հաղթած դատերին, երբ իմ ու փաստաբանների ժամանակը խնայելու համար հակընդեմ հայցեր չներկայացվեցին, այժմ մենք էլ կոնկրետ նստելու ենք թալանչի ընտանքին կլպելու գործի վրա:

 

 

 

Գրպաններդ լայն բացեք, որովհետև վճարելու եք միջազգային, ոչ թե հայկական գներով: Այս անգամ ներում-բեկում չի լինելու. ձմեռ է, մենք էլ ժամանակ ունենք, ու Փաշինյանի ասած՝ կոպեկ-կոպեկ մուծվելու եք: Հարստության տեղը գիտենք՝ հասցե առ հասցե, այո, վերադարձնելու ենք 98թվականի թուրքական սվիտրերին ու ծակ կոշիկներին: Դեհ, վերջին մոդելի այֆոնի մասին չենք մոռացել, դա էլ սկուտեղի վրա մատուցելու եք:

Styopa Safaryan
(Visited 69 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: