Այս աղջիկը դպրոցական խնջույքից հետո հարցրեց ուսուցչին, արդյոք ինքը կարող է տուն տանել պիցցայի մնացորդները…ոչ ոք չգիտեր, թե դա ինչի համար է

Մի օր մեր դպրոցում երեկույթ էր, որի ժամանակ դպրոցի տնօրինությունը մեզ պիցցա հյուրասիրեց: Իսկ խնջույքի ավարտից հետո ես հարցրեցի իմ ուսուցչին, արդյո՞ք կարող եմ վերցնել պիցցայի մնացորդները:

Картинки по запросу Эта девушка всегда спрашивала своего учителя можно ли ей собирать остатки пиццы. Но никто даже не догадывался, из-за чего она это делала!

Ես հավաքեցի մնացած պիցցայի կտորները…ես ուրախությունից դողում էի ողջ մարմնով: Պիցցան իմ ընտանիքում շատ հազվադեպ ուտեստ էր…

Ես նստեցի ավտոբուս և ուղևորվեցի տուն: Այնքան հպարտ էի բռնել տուփը և անընդհատ նայում էի, որ հանկարծ մեջից չընկնեն կտորները…կարծես ինչ-որ թանկարժեք ապրանք էի տանում:

Ավտոբուսից իջնելուց հետո դեռ 15 րոպե քայլելու ճանապարհ կար: Ուրախ գնում էի, իսկ երբ հանդիպում էի մեր ծանոթներին, նրանք հարցնում էին, թե այդ ինչ եմ տանում…իսկ ես ամաչում էի ճիշտն ասել:

Վերջապես հասա տուն: Կանչեցի 4 քույրերիս և եղբայրներիս, և բացեցի տուփը: Նրանք այնքան ուրախացան. միանգամից հարձակվեցին պիցցայի մնացորդների վրա, իսկ ես կանգնած արտասվում էի…

Картинки по запросу աղքատ

Ես հիշում եմ, թե ինչպես եմ ողջ մանկությունս անցկացրել դատարկ սենյակում, որտեղ միայն արկղեր կային: Ամբողջ կահույքս՝ արկղերն էին: Քնում էինք դրանց վրա, դաս անում…

Դա 10 տարի առաջ էր: Ես շատ եմ ուզում վերադառնալ անցյալ, գրկել ինձ՝ 16 տարեկան խեղճ աղջնակին, և ասել, որ ամեն ինչ լավ կլինի…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

(Visited 130 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: