Այսօր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 33-րդ տարեդարձը:

Ավդալյանը ծնվել է 1986-ին՝ Գյումրի քաղաքում: 2009 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն:

2008 և 2016թթ-ի Եվրոպայի չեմպիոն է: 2009թ-ին Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ամուսնացել է վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Նրանք արու զավակ ունեն:

Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզուհուն, մաղթում ամուր առողջություն, երջանկություն և արևշատություն։

Like this post? Please share to your friends: